Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Կաշենի լեռնահանքային համալիր

2015-07-17 11:07:00

 


Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Կաշենի լեռնահանքային համալիր և ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին: Նախագահ Սահակյանը նշել է, որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում հանքարդյունաբերության զարգացմանը` այն համարելով Արցախի տնտեսության առանցքային բաղադրիչներից մեկը:Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ