Գլխավոր \ Լուրեր \ Կրթություն

Լուրեր

Երբ են վերսկսվելու Տիգրանակերտում հնագիտական պեղումները

2018-04-19 21:04:00

 


Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ` "Մշակութային ժառանգությունը կոնֆլիկտի գոտում. վիճակը, հետազոտությունը և հանրահռչակումը" թեմայով, այսօր Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ է հանդես եկել պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ, Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:Բանախոսն ընդգծել է, որ մշակութային ժառանգությունը գնահատվում, արժևորվում է պատմական օրիգինալությունը պահպանելու դեպքում և կոչ արեց ցուցաբերել ակադեմիական վերաբերմունք` մշակութային ժառանգության հանդեպ` հավասարապես պատասխանատու լինելով, ինչպես Գանձասարի վանքի, այնպես էլ մահմեդական որևէ հուշարձանի հանդեպ, եթե մենք ուզում ենք աշխարհին ներկայանալ որպես մի երկիր, որը հարգում է մշակութային ժառանգությունը` անկախ նրա էթնիկ, կրոնական պատկանելությունից: Մեր թղթակցի հետ ճեպազրույցում Համլետ Պետրոսյանը անդրադարձել է նաև Տիգրանակերտում իրականացվելիք աշխատանքներին, նշելով, որ հնագիտական պեղումները վերսկսելու են հուլիսին և ֆինանսական խնդիրների լուծման դեպքում, կշարունակվեն սովորականից մի քիչ երկար` բացահայտելու սպիտակ քաղաքի տեսքը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ