Գլխավոր \ Լուրեր \ Սպորտ

Լուրեր

Ստեփանակերտում մեկնարկել է դպրոցականների սպարտակիադայի հանրապետական փուլը

2018-03-07 19:03:00

 


Մեկնարկել է դպրոցականների սպարտակիադայի հանրապետական փուլը: Հանրապետության դպրոցների՝ 8-ից 12 դասարանների աշակերտներից կազմված թիմերը՝ Ստեփանակերտից, Ասկերանից, Մարտունուց, Մարտակերտից, Հադրութից, Քաշաթաղից և Շահումյանից, պայքարելու են մի շարք մարզաձևերում: Արցախի դրոշի բարձրացումը խաղերի պաշտոնական մեկնարկն է խորհրդանշում: Ներկաներին շնորհավորել ու բարի երթ է մաղթել Կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը: Գեղարվեստական մասն ապահովել են Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի սպորտային պարերի խումբը և Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի կեոկուշին կարատեի սաները:
Սպարտակիադայի հանրապետական փուլը վոլեյբոլիստների մրցապայքարով է սկսվել: Այսօր կայացել են Շահումյան-Քաշաթաղ, Ասկերան-Մարտունի, Ստեփանակերտ-Հադրութ և Շուշի-Մարտակերտ մրցախաղերը: Հանդիպումները հաղթանակով են ավարտել Շահումյանի, Ստեփանակերտի, Ասկերանի և Շուշիի թիմերը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ