Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Մասիս Մայիլյանն ընդունել է ֆրանսիական Բուկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը

2018-03-05 19:03:00

 

Այսօր արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ֆրանսիական Բուկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորությամբ։ Արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Մասիս Մայիլյանը  երախտագիտություն է հայտնել Ռիշար Մալիեին` Ասկերան քաղաքի հետ  ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման հարցում  սկզբունքային և հետևողական  դիրքորոշման համար։
Արցախի արտգործնախարարը նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը Արցախի Հանրապետության՝ միջազգային կապերի զարգացմանն ուղղված քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է  Արցախում ֆրանսախոսության զարգացման կարևորությունը՝  ֆրանսերենին  և ֆրանսիական մշակույթին հաղորդակից լինելու համար պայմանների ստեղծման տեսանկյունից:
Բուկ Բել Էրի քաղաքապետը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել՝  ընդլայնելու երկու ժողովուրդների միջև հարաբերությունները։ Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության գործնական ասպեկտների և  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման վերաբերյալ: Ասկերանի և Բուկ Բել Էրի միջև բարեկամության հռչակագիրը  ստորագրվել է 2014 թ. նոյեմբերի 19-ին։
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ