Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

2018-02-26 19:02:00

 


"ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի նախագահությամբ և խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ այսօր հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն", - հայտնել են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախորդ նստաշրջանից հետո խորհրդարան մտած և շրջանառության մեջ գտնվող նախագծերի ու հաղորդագրությունների պատրաստվածությանը վերաբերող հարցեր: Այդ ամենի հաշվառումով առաջարկվել է հերթական նիստի օրակարգը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ ժամը 12:00-ին:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ