Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման հանդիսավոր միջոցառում

2018-02-03 20:02:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է բարերար Սամվել Կարապետյանի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման հանդիսավոր միջոցառմանը:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին՝ կարեւորելով այս նախաձեռնության սոցիալական եւ բարոյական նշանակությունը մեր երկրում բազմազավակության խթանման տեսանկյունից:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ