Գլխավոր \ Լուրեր \ Օր լրատվական

Լուրեր

ՈՒշադրություն. Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է

2018-02-02 14:02:00

 

Հարգելի քաղաքացիներ, վերջին ժամանակներս odnoklassniki.ru և Facebook.com սոցիալական ցանցերի միջոցով անհայտ անձինք իրականացնում են խարդախություններ, մասնավորապես նրանց կողմից ընտրվում են նշված սոցցանցերի ակտիվ օգտատերեր, ուսումնասիրում վերջիներիս կապերը, որից հետո ստեղծում են օգտատիրոջ որևէ բարեկամի կամ ծանոթի կայքէջի կրկնօրինակը: Այնուհետև կեղծ էջի միջոցով շփում հաստատելով օգտատիրոջ հետ ու համոզվելով, որ վերջինս չի հասկացել, որ էջը կեղծ է, հայտնում են, որ ցանկանում են անակնկալ մատուցել՝ գումարի տեսքով և դրա համար բանկային քարտի տվյալներ են անհրաժեշտ ու խնդրում են հայտնել որևէ քարտի 16 նիշանոց հաշվեհամարը և եռանիշ /CVV/CVC/ կոդերը, որոնց միջոցով հաշիվներում առկա գումարները լրիվությամբ հափշտակում են: 

ՈՒշադրություն.

 Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ համացանցի միջոցով մի տրամադրեք Ձեր բանկային տվյալները ուրիշներին: Վերը նշված իրավիճակում հայտնված անձանց խնդրում ենք դիմել ԱՀ ԱԱԾ, կամ զանգահարել՝ /047/ 94-41-26, /047/ 94-92-43 հեռախոսահամարներով:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ