Այսօր կայացավ Արցախի ուշու-քունգ ֆուի ֆեդերացիայի հաշվետվությունը՝ ավարտվող տարում կատարած աշխատանքների վերաբերյալ: Արևելյան այդ մարտարվեստում կոփվող 174 մարզիկ արժանացան նաև տարբեր կարգի գոտիների: Ի դեպ, մարտարվեստն Արցախում սկսեց զարգանալ 1997թ-ից՝ Քունգ ֆուի աշխարհի չեմպիոն, մեծ վարպետ Կարո Քեբաբջյանի նախաձեռնությամբ: