Հանրապետության տարածքում շարունակվում է նռան բերքահավաքը: Այգեգործները բերքը հեշտությամբ են իրացնում տեղական ու արտասահմանյան շուկաներում: Օտարերկրացի գործընկերները նախապատվությունը տալիս են որակյալ և մեծածավալ արտադրանքին: Այս նկատառումով առաջիկա տարիներին նռան մշակությանը մեծ ուշադրություն կդարձվի: Գյուղատնտեսության նոր հայեցակարգով այգեգործության համար բացվում են զարգացման նոր հեռանկարներ: